ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

16 միլիարդ դոլար՝ Աֆղանստանին

16 միլիարդ դոլար՝ Աֆղանստանին
08.07.2012 | 13:45

Աֆղանստանի հարցով Տոկիոյում անցկացվող աշխատաժողովի մասնակից երկրները պայմանավորվել են 4 տարվա ընթացքում Աֆղանստանին հատկացնել 16 միլիարդ դոլար։ Ֆինանսական աջակցության դիմաց Աֆղանստանի կառավարությունից դոնոր երկրները պահանջել են լուծել կոռուպցիայի հարցը։
Ելույթ ունենալով համաժողովում՝ Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը հայտարարել է, որ երկրում խաղաղության և նորմալ կենսապայմանների վերականգնումն առանց արտասահմանյան օգնության անհնար է։ Մասնավորապես ֆինանսական աջակցությունն անհրաժեշտ է երկրի ենթակառուցվածքները վերականգնելու և աշխատատեղեր ստեղծելու համար։

Դիտվել է՝ 4471

Մեկնաբանություններ