ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Մի գողացված առաջնության պատմություն

Մի գողացված առաջնության պատմություն
12.07.2012 | 11:56

1980 թվի մոսկովյան օլիմպիական խաղերն էին: Ծանրամարտում Խորհրդային Հայաստանը ԽՍՀՄ հավաքականի կազմում ներկայացված էր երկու քաշային կարգում: Թեթևագույնում (մինչև 56 կգ) հանդես էր գալու Յուրի Սարգսյանը, 82,5- ում (միջին քաշ)` Յուրի Վարդանյանը: Որ, ի դեմս վերջինի, ԽՍՀՄ հավաքականը ուներ երաշխավորված ոսկե մեդալ, կասկած չկար, սակայն հանգամանքները կարող էին այնպես դասավորվել, որ նրանից կարող էր առաջ ընկնել մյուս հայ ծանրորդը: Այս փոքրիկ նախաբանը, որ իր այս որակում ավելի շատ միջանկյալ դեր ունի ստորև արվելիք պատմության մեջ, ընդամենը գալիս է լինելու հավաստումը նրա, որ 1983 թվականին աշխարհի հերթական առաջնությունն Երևանում անցկացնելու որոշումը բնավ էլ պատահականություն չէր: Ավելի շուտ այն ծանրամարտի պատմության մեջ հայ տարրի թող որ ինչ-որ մի տեղ ուշացած, սակայն արժանի վաստակի գնահատականն էր լինելու: 

«Հեչ չմտածես, Կարեն Սերոբիչ, ավելի լավն ենք կառուցելու» 

1983-ի Երևանը տենդագին լարվածությամբ էր սպասում ծանրամարտի աշխարհի առաջնությունն ընդունելուն: Ի դեմս նորակառույց մարզահամերգային համալիրի, Հայաստանի մայրաքաղաքն ուներ իսկապես շքեղագույն կառույց: Եղեռնի զոհերի հիշատակին ձոնված կոթողի մերձ հարևանությամբ բազմած Ծիծեռնակաբերդի գագաթին` այն վերընձյուղված հայ ժողովրդի դիմակայելու, ապրելու, արարելու եթե ոչ յուրօրինակ խորհրդանիշն էր, գոնե այդպիսինի հայտ էր: Շքեղ էր համալիրը, այն աստիճան շքեղ, որ, պատմում են, Մոսկվայից եկած հանձնաժողովի բերանը բաց էր մնացել նրա նազենի գեղեցկությունից: Սակայն հանձնաժողովի ապշանքը միայն կառույցի գեղեցկությունից չէր: Այստեղ Երևանը հիմնովին ջանացել էր մարզամրցումային անհրաժեշտ պայմաններին առնչվող բոլոր հարցերում: Կարճ ասած` ոչինչ, ոչի’նչ չկար խանգարող օպերայի փառահեղ տաճարից հետո մայրաքաղաքի երկրորդ հայտագրի իրավունքն ունեցող այս կառույցի առաջին խոշորագույն միջոցառումն ընդունելու, հպարտ ու պատվարժանորեն աշխարհին ներկայանալու համար: Սակայն ուր էր թե ամեն ինչ այդպես անխռով ընթացք ունենար:

 

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

(նյութն ամբողջությամբ կտեղադրվի երեկոյան)

Դիտվել է՝ 7118

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ