ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Վիրտուալ մոմավառություն՝ համացանցում

Վիրտուալ մոմավառություն՝ համացանցում
23.07.2012 | 18:46

ՀՀ բանակի սպա, զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան քառասունքի կապակցությամբ աշխարհի տարբեր անկյուններում, ներառյալ նրան մահ պատճառած խոշտանգման վայրում` «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում, տեղի են ունենալու մոմավառության հանդիսավոր արարողություններ:
Բացի այդ նախատեսվում է վիրտուալ մոմոավառություն համացանցում:
Յուրաքանչյուր ոք, ով ցանկություն ունի մասնակցել Ինտերնետային ակցիային, պետք է անի հետևյալը.
1. տեսանկարում է 15 վարկյանանոց սիրողական վիդեո (բջջային հեռախոսով կամ որևէ տեսանկարահանող սարքով,) որտեղ վառվող մոմը ձեռքին ասում է հետևյալ տողերը. "Ես վառում եմ այս մոմը (օրինակ) ֆրանկֆուրտից կամ Բուենոս Այրեսից (անպայման նշվի քաղաքը) Վահե Ավետյանի և ապազգային համակարգի բոլոր զոհերի համար" .
Նախադասությունը արտասանելուց առաջ, պատկերացնելով հանցագործներին, Ձեր հայացքը, մոտավորապես 4 կամ 5 վարկյան ուղիղ և լուռ նայելով ուղղեք տեսախցիկին:
2. Տեսանկարահանված վիդեոներն ուղարկվում են այս հասցեին. makhluto@gmail.com,
Ձեր ուղարկած նյութերի հիման վրա, մոնտաժային աշխատանքները ավարտելուց հետո ստեղծվելու է համահայկական տեսահոլովակ, որը քառասունքի օրը տեղադրվելու է youtube-ում:
Մոնտաժային աշխատանքները հասցնելու համար, խնդրում ենք տեսանյութերը ուղարկել մինչև ՀՈՒԼԻՍԻ՝ 29-ը վերոնշյալ email-ին:
Խնդրում ենք նաև այս հայտարարությունը տարածել Ձեր շրջապատում:


«Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խումբ

Դիտվել է՝ 2047

Մեկնաբանություններ