ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Հրաշալի կյանք

Հրաշալի կյանք
25.07.2012 | 03:41

Հուլիսի 25

Ես Եմ ձեր Տերը։ Տերը ձեր կյանքի, կարգավորողը ձեր օրերի։ Ձեր ներկան և ձեր ապագան։ Ձեր ծրագրերի կատարումը թողեք Ինձ։ Դուք գործեք միայն համաձայն Իմ ցուցմունքի։
Դուք երկուսդ էլ արդեն մտել եք մի շրջան, երբ ձեր կյանքը առաջնորդվում է միայն Աստծո կողմից։ Հապա մտածեք` ինչ է նշանակում Աստծուց սովորել, Արարչին ունենալ իբրև առաջնորդ։
Կա՞ սրանից ավելի հրաշալի մի կյանք։ Կարո՞ղ եք հետզհետե տեսնել, թե որքան գեղեցիկ կարող լինել Ինձ հետ կապված կյանքը։ Դեռ ավելին. կարո՞ղ եք տեսնել, որ ձեզ ոչ մի չարիք չի կարող պատահել, երբ ձեր կյանքը կապված է Ինձ հետ։

Դիտվել է՝ 19059

Մեկնաբանություններ