ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Փորձության ժամը

Փորձության ժամը
11.09.2012 | 01:50

Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի շրջանակներում երեկ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հանդիպում ունեցավ Չեռնոգորիաի ընտրանու հետ: Այս հանդիպումը մեզ համար կարևոր էր նրանով, որ հաղթելու դեպքում հնարավորություն կստանայինք հայտնվելու աշխարհամասի երիտասարդական առաջնության փլեյ օֆում:
Ավարտական այս խաղից առաջ մեր երիտասարդականը երրորդ խմբում տասնչորս միավորով ապահովել է երկրորդ տեղը: Սակայն սա դեռևս ոչինչ չի նշանակում, քանի որ եզրափակիչ ուղեգրի անցումային խաղերին մասնակցելու իրավունք ունեն խմբերում առաջին տեղը գրավածներն ու երկրորդ տեղը գրավածներից չորս լավագույնը: Այդ երկրորդներից լավագույն արդյունքն ունի Նորվեգիայի ընտրանին, որը վաստակել է տասնվեց միավոր, մինչդեռ Պորտուգալիայի ու Շվեյցարիայի ընտրանիների հետ մեկտեղ Հայաստանի երիտասարդականի դիմաց գրանցված է տասնչորս միավոր, ու լրացուցիչ գործակիցներով մենք այդ երեքի մեջ երրորդն ենք: Ճիշտ է, տասնհինգ միավորով կա նաև Թուրքիայի ընտրանին, սակայն այն արդեն ավարտել է խմբային հանդիպումները և արդեն իսկ հաշվարկից դուրս է: Այնպես որ, մեզ անհրաժեշտ է միայն ու միայն հաղթանակ:
Հիշեցնենք, որ այս ընտրական մրցաշարը Հայաստանի ընտրանու համար թվով տասներորդն է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4055

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ