ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Լիակատար ուրախություն

Լիակատար ուրախություն
19.09.2012 | 02:19

Սեպտեմբերի 19

Այս բաները ձեզ ասացի... որ ձեր ուրախությունը լիակատար լինի (Հովհ. ԺԵ. 11)։

Իմացեք, որ այն ճշմարտությունները, որ սովորեցնում եմ ձեզ, և անցյալում Իմ աշակերտներին ասվածները այս բոլորը տալիս եմ ձեզ` լիակատար ուրախություն ունենալու համար։
ՈՒրախություն փնտրեք այս կյանքի մեջ։ Որոնեք այն, ինչպես թաքցրած գանձը կորոնեիք։ Սիրեք ու խնդացեք։ Տիրոջ մոտ գտեք ձեր ուրախությունը։
Զվարթացեք Իմ ներկայության մեջ։ Ես կատարյալ ուրախություն ցանկացա Իմ աշակերտներին, կամեցա, որ նրանք միշտ ունենան այն։ Եթե նրանք իրենց առօրյա կյանքն ապրեին Իմ վարդապետության համաձայն, նրանք, անշուշտ, կունենային այդ կատարյալ ուրախությունը։

Դիտվել է՝ 9952

Մեկնաբանություններ