Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Ես ձեր կողքին եմ

Ես ձեր կողքին եմ
04.11.2012 | 00:02

Նոյեմբերի 4

Քո ներկայության մեջ է անսպառ ուրախությունը, Քո աջ ձեռքի մեջ են երանությունները հավիտենական կյանքի։

Մի՛ փորձեք անձնական ջանքերով կատարյալ ուրախություն ձեռք բերել։ Այդ անկարելի է, ինչպես որ անկարելի է սիրելի մարդու ներկայության ուրախությունը ապրել` պարզապես պատկերացնելով նրա ներկայությունը։
Հաճախ կանչեք Իմ անունը. «Հիսուս»։
Իմ անունը կանչելը իրականում չի հրավիրում Ինձ։ Որովհետև Ես արդեն իսկ ձեզ մոտ եմ։ Սակայն այդ կանչը պատճառ է դառնում, որ ձեր աչքերից ցած թափվեն տեսողությունը ծածկող այն թեփուկները, որ խանգարում էին Ինձ տեսնել։
Այս նմանում է սիրելի մեկի ձեռքի սեղմումին, որին հետևում է պատասխան սեղմումը, ինչն էլ ուրախության հուզումով է լցնում ձեր սիրտը` զգալ տալով մտերմիկ ներկայությունը ձեր սիրելի մարդու։

Դիտվել է՝ 1023

Մեկնաբանություններ