Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Իսրայելը հրթիռակոծել է Գազայում «Ֆրանս պրեսի» գրասենյակը

Իսրայելը հրթիռակոծել է Գազայում «Ֆրանս պրեսի» գրասենյակը
21.11.2012 | 11:16

Երեկ երեկոյան իսրայելական երեք հրթիռ է ընկել Գազայի հատվածի կենտրոնում գտնվող ութհարկանի շենքի վրա, որտեղ տեղակայված է «Ֆրանս պրես» գործակալության գրասենյակը։ Ինչպես հաղորդել է լուսանկարիչ Մահմուդ Համսը, որ հրթիռակոծման ժամանակ գտնվում էր շենքի չորրորդ հարկում, գործակալության աշխատակիցներից ոչ ոք չի տուժել։
«Ես իմ գործընկերոջ հետ լսեցի պայթյուն, որից ցնցվեց ամբողջ շինությունը, սակայն մենք գլխի չընկանք, որ պայթյունը որոտացել է հենց մեր գլխավերևում։ 5 րոպե անց տեղի ունեցավ ևս 2 հզոր պայթյուն։ 6-րդ հարկից ծուխ էր բարձրանում, և տեսանելի էին կրակի բոցեր։ Կարծես թե զոհեր չկային»,- ասում է լուսանկարիչը։
Իսրայելական կողմը հաստատել է, որ կրակ է բացել տվյալ շենքի ուղղությամբ։ «Մեր թիրախը շենքի 7-րդ հարկն էր։ Ըստ տվյալների, այնտեղ է գտնվում ՀԱՄԱՍ-ի հետախուզական տվյալների հավաքակայանը»,- տեղեկացրել է Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցիչը։
Նշենք, որ երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հետաձգվել է Գազայի հատվածի ճգնաժամի կարգավորման շուրջ բանաձևի նախագծի քվեարկությունը, քանի որ ներկա պահին ընթանում են կրակի դադարեցման բանակցություններ ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև։

Դիտվել է՝ 2832

Մեկնաբանություններ