Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

«Ազատագրված հայրենիքն իմ հոգու հայելիով»

«Ազատագրված հայրենիքն իմ հոգու հայելիով»
27.11.2012 | 12:59

«Արցախակերտում» նախաձեռնությունն ու «Կամք» հասարակական կազմակերպությունը հայտարարում են գրական ստեղծագործությունների մրցույթ` «Ազատագրված հայրենիքն իմ հոգու հայելիով» խորագրով:

Բոլոր հաստատվող աշխատանքները պետք է լինեն ազատագրված տարածքի թեմատիկայով։ Ոճային, ժամանակային սահմանափակումներ չկան: Ծրագրի խորագիրը չի կանխորոշում հաստատվող ստեղծագործությունների վերնագրերը, այլ միայն սահմանում է ծրագրի թեմատիկան:
Մրցատյանի կազմում են «Գրական թերթի» խմբագիր, գրող Կարինե Խոդիկյանը, գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանը և հրապարակախոս, Քարվաճառի բնակիչ Ալեքսանդր Քանանյանը:
Առաջին երեք մրցանակակիրներին կտրվեն դրամական պարգևներ:
Դեկտեմբերի վերջին կամ հունվարի սկզբին բոլոր հաստատված ստեղծագործությունները տպագրվելու են հատուկ ժողովածուով, որը նախատեսվում է տրամադրել ՀՀ և ԼՂՀ գրադարաններին, դպրոցներին, համալսարաններին և այլ կառույցների:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4378

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ