Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Հոգու ճանապարհը

Հոգու ճանապարհը
28.11.2012 | 00:39

Նոյեմբերի 28


Հիսուս, Քեզ ենք գալիս ուրախությամբ։

Իմ հանդեպ ունեցած ձեր հրճվանքը օր օրի պետք է հարստացնի ձեր կյանքը։ Այսուհետև այդպես կլինի։ Ձեր կյանքը հետզհետե պետք է կենտրոնանա` միայն Ինձ հետ առնչվող կյանքի նեղ շրջանակի մեջ, խտանա` միությամբ մեր երեքի։ Իսկ երբ մեր բարեկամությունն արդեն շատ մտերմիկ դառնա և ավելի ամրանա մեր կապվածությունը, այն ժամանակ ձեր հետաքրքրության սահմաններն աստիճանաբար կմեծանան։
Ձեր ներկա վիճակը մի՛ համարեք իբրև նեղ կյանք։ Ես ունեմ Իմ նպատակը` Իմ բարեխնամ պատրաստությունը, որ է` խզել առայժմ ձեր կապերը ուրիշ գործերից ու այլազան հետաքրքրասիրություններից։ Մեծ ասպարեզ հետաքրքրություններից, լայն գործունեության և համաշխարհային շարժումներին մասնակցելու ցանկությամբ ոտքի ելնել, և մտնել Ինձ հետ նեղ շրջանի կյանքի մեջ, սխալ ճանապարհ ընտրել է նշանակում։ Այդ է պատճառը, որ հաճախ, երբ այդպիսի գործունեության ու հետաքրքրությունների տեր մեկը գտնում է Ինձ, Ես սկսում եմ մեր բարեկամությունն ամրացնել` նախ կտրելով անցյալի նրա կապերը, որոնք կապում են նրան արտաքին աշխարհի լայն շրջանների հետ։ Երբ այդ հոգին սկսում է զորանալ ու սովորել իր դասերը ներքին, նեղ շրջանի մեջ, այնուհետև կարող է արդեն իր կյանքի շրջանակը լայնացնել` այս անգամ արդեն գործելով ներսից դեպի դուրս` յուրաքանչյուր շփում, յուրաքանչյուր բարեկամություն ենթարկելով ներքին կյանքի ազդեցությանը։

Դիտվել է՝ 1001

Մեկնաբանություններ