Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Երբ երկուսը միաբանվում են

Երբ երկուսը միաբանվում են
29.11.2012 | 00:00

Նոյեմբերի 29

Երբ երկու հոգի միաբանվեն...

Ես եմ ճշմարտությունը։ Իմ յուրաքանչյուր խոսքը ճշմարիտ է։ Իմ տված բոլոր խոստումները պիտի կատարվեն։
Ես ներկա եմ` «Երբ հավաքվեն Իմ անունով»։ Երբ կապվեն Ինձ հավատարմությամբ` Իմ կամքը կատարելու անմար եռանդով լցված։ Ես ներկա եմ` իբրև ինքն իրեն հրավիրած հյուր։ Երբ Ես այդտեղ եմ, և ձեր խնդիրները Իմը դարձնելով` ձայնակցում եմ ձեր աղերսներին, ապա պարզ ու հասկանալի է, որ ձեր խնդրանքները կընդունվեն։
Բայց կարծում եմ, որ մարդիկ թերացել են ըմբռնել այն իրականությունը, որ կա այդ բառերի հետևում։ Երբ երկու հոգի միաբանված խնդրում են իմաստություն կամ անհրաժեշտ մի այլ բան` վստահ, որ իրենց խնդրանքը կկատարվի, ապա անշուշտ կկատարվի` եթե սահմանված է։ Իսկ ահա բոլորովին այլ իրողություն է, երբ երկու հոգի համաձայնում են աղոթել այդ խնդրանքի համար։

Դիտվել է՝ 1096

Մեկնաբանություններ