Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Անձից առ աստված

Անձից առ աստված
30.11.2012 | 00:10

Նոյեմբերի 30

Դուք մի խաղաղ տեղի` Սրբարանի կարիքն ունեք` խուսափելու համար սխալ հասկացվելուց, իսկ շատ հաճախ էլ` ձեր իսկ անձերից։ ՈՒրիշներից կարող եք հեշտությամբ հեռանալ` մոտենալու համար ձեր էության խաղաղ ջրերին, սակայն ձեր անձից, ձեր սխալված լինելու գիտակցությունից, ձեր տկարություններից, ձեր մեղքերից և թերություններից ո՞ւր կարող եք գնալ։
Հավիտենական Աստծո, ձեր միակ Ապավենի մոտ միայն կարող եք օթևանել։ Մոտեցեք, որ Նրա անհուն մեծության մեջ մոռանաք ձեր փոքրությունը, ձեր ցածրությունը, ձեր անկարողությունը։ Մինչև որ ապահովություն բերող հոգեկան թեթևությունը վերածվի Աստծո մոտ գտած ուրախության, որ կարողանաք աստվածայինը շնչել և շնչելով հաղթող զորություն ստանալ։

Դիտվել է՝ 4708

Մեկնաբանություններ