Նստած են գինետանը երկու ընկեր: Հյուրասիրում է նրանցից մեկը: -Ի՞նչ կխմես, ապե. շապա՞յն, գարեջո՞ւր, գինի՞, օղի՞, կոնյա՞կ: -Հա, պատկերացրու, հենց էդ հերթականությամբ էլ կխմեմ:
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...