-Ակվարիումը իմ թուլությունն է: Ես կարող եմ ժամերով հիանալ էկզոտիկ ձկներով: -Եվ ոնց է նայում դրան Ձեր կի՞նը: -Բայց նրա ի՞նչ գործն է, թե ես աշխատավայրում ինչով եմ զբաղված:
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...