Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Հանգստի ժամը

Հանգստի ժամը
10.12.2012 | 00:02

Դեկտեմբերի 10

Կարող է և այնպես լինել, որ Ես ձեզ ոչինչ չհայտնեմ, ոչ մի հրահանգ կամ առաջադրանք չտամ, բայց այդ ժամանակ իմացեք, որ ձեր ճանապարհը մաքուր է և ձեր անելիքը` հստակ, այսինքն` ապրեք մի հանդարտ առաջընթաց, երբ սկսում եք ամեն օր էլ ավելի լավ ճանաչել ինձ։ Այս գիտակցումը կգա, երբ Ինձ նվիրված խաղաղ ու լուռ ժամեր շարունակ ապրեք։
Ես կարող եմ պատվիրել ձեզ, որ առանց մի բառ իսկ գրելու լուռ ու հանգիստ նստեք Իմ առջև ու սպասեք։ Իմանալով, որ Ինձ հետ այդ սպասելը միայն կարող է բերել խաղաղություն ու հանգստություն։ Միայն իրար սիրող ու հասկացող բարեկամները կարող են լուռ սպասել մեկը մյուսի ներկայությանը։
Կարող է նաև այնպես լինել, որ Ես մեր բարեկամությունը հաստատեմ այն ժամանակ, երբ դուք խաղաղ ու լուռ Ինձ եք սպասում, իսկ Ես ահա հանգստանում եմ ձեզ հետ` վստահ ձեր սիրուն ու հասկացողությանը։ ՈՒրեմն սպասեք, սիրեք և ուրախացեք։

Դիտվել է՝ 910

Մեկնաբանություններ