Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Մշտատև առաջնորդություն

Մշտատև առաջնորդություն
13.12.2012 | 00:08

Դեկտեմբերի 13

Կատարյալ ուրախություն է` զգալ մշտատև առաջնորդության ուրախությունը։ Խնդությունը այն վստահության, երբ գիտեք, որ ձեր կյանքի յուրաքանչյուր մանրամասը ծրագրված է Իմ կողմից, նախատեսված է սիրով ու խնամքով, ձեր ամեն քայլն անելիս Իմ առաջնորդությանը սպասեք։ Սպասեք, որ ճանապարհ ցույց տրվի։ Այս դեպքում կյանքի ողջ պատասխանատվությունը վերցվում է ձեր վրայից։ Իրոք, մեծ ուրախություն է զգալ, որ այսքան ազատ եք, և միաժամանակ ամեն ինչ այսքան հրաշալիորեն ծրագրված է ձեզ համար։
Ինչ հրաշալի է, երբ կյանքը կառավարվում է Աստծո կողմից։ Այսպիսի իրադրության մեջ լինելով` մտածել, որ այս կամ այն բանը հնարավոր չէ կատարել, հավասար է, որ ասեք, թե այս կամ այն բանը Ես չեմ կարող կատարել։ Այսպես մտածել նշանակում է ուրանալ Ինձ։

Դիտվել է՝ 995

Մեկնաբանություններ