Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Փոթորիկներ

Փոթորիկներ
14.12.2012 | 00:05

Դեկտեմբերի 14

Սիրելի Տեր, շնորհակալ ենք Քո հրաշալի պահպանող զորության համար։

Չկա ավելի սքանչելի մի հրաշք, քան Իմ կողմից ձեր հոգին պահպանելու հրաշքը։ Չարի ուժերը ռմբահարում ու փոթորկի պես խուժում են նրա վրա, բայց անզոր են մնում Իմ պաշտպանած բերդի դեմ։ Կատաղի հորձանքներն ուժգին ծառանում ու փոթորկվում են, բայց ոչինչ չեն կարողանում անել։
Իմ կողմից պահպանված կյանքը նմանվում է մի զով պարտեզի` լեցուն անուշահոտ ծաղիկներով, մեղուներով, ծառերով ու ցայտող աղբյուրներով, և այս պարտեզը դրված է մարդաշատ ու աղմկոտ քաղաքի կենտրոնում։ Հապա փորձեք այսպես պատկերացնել ձեր կյանքը։ Այսինքն` ոչ միայն անշարժ ու խաղաղ, այլև անուշահոտություն բուրող ու գեղեցկություն տարածող։ Անշուշտ, փոթորիկներ պետք է ակնկալել։ Այս բանը հստակ իմացեք. դուք չեք կարող մի կողմից կապված լինել Ինձ հետ սերտ բարեկամությամբ` ձեզ վրա վերցնել Իմ գործը կատարելու պարտականությունը, կապվել Ինձ հետ սիրո մեծ զգացումով և չհարուցել մյուս կողմի նախանձը, ատելությունը և չարությունը. հակառակությունը բոլոր նրանց, ովքեր Իմ կողմից չեն։ Չէ՞ որ թշնամին ոչ թե անապատի, այլ ամուր բերդի վրա է հարձակվում։

Դիտվել է՝ 1050

Մեկնաբանություններ