Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Իմ շվաքի տակ

Իմ շվաքի տակ
15.12.2012 | 00:16

Դեկտեմբերի 15

Ի միտ ունեցեք այս ճշմարտությունը. ամեն օր պետք է ապրել Իմ զորության մեջ և Իմ ներկայության գիտակցությունը շարունակ ունենալ, անգամ այն ժամանակ, երբ ուրախության պակասը զգաք։ Հիշեք նաև, որ եթե երբեմն ձեր կյանքի վրա ստվեր է ծանրանում, այդ դեռ չի նշանակում, թե Իմ ներկայությունը հեռացել է ձեզնից։ Պարզապես այդ Իմ ստվերն է, երբ Ես կանգնած եմ ձեր և ձեզ պաշարած թշնամիների միջև։
Ձեզ շատ սիրելի ու մտերիմ բարեկամների հետ խաղաղ ու լուռ օրեր ունեք դեռ ապրելու։ Դուք բնավ չեք կասկածում նրանց սիրո անկեղծությանը, թեև չեք լսում նրանց ուրախ ծիծաղը, բայց պարզորեն զգում եք մտերմությունից ծնվող նրանց ուրախության խայտանքը։

Դիտվել է՝ 851

Մեկնաբանություններ