Ավագ լեյտենանտն անցնում է նորակոչիկների շարքի միջով: -Այսպե՜ս, դու ի՞նչ կրթություն ունես: -Ութնամյա դպրոցն եմ ավարտել: -Շա՜տ լավ է: Իսկ դո՞ւ: -ԵՃՇՀ-ն: -Ի՜նչ ես զառանցում: Կարդալ գոնե գիտե՞ս:
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...