Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Ժպտացեք մեղմորեն

Ժպտացեք մեղմորեն
21.12.2012 | 00:28

Դեկտեմբերի 21

Իմ որդիներ, օրվա յուրաքանչյուր վայրկյանը նկատեք իբրև արդյունք Իմ ծրագրի ու Իմ տնօրինության։ Հիշեք, որ ձեր Վարդապետը տերն է օրվա փոքր պատահարների։ Անգամ ամենաաննշան իրադրության մեջ տեղի տվեք ձեր թևին դիպչող Իմ մեղմ հպումին։ Կանգ առեք կամ քայլեք` համաձայն այդ հպումի, առաջնորդվեք սիրո այդ զգացումով։
Օրվա րոպեների Տերը արարիչն է ձնծաղիկի ու հզոր կաղնու։ Եվ ավելի մեծ քնքշանք ունի ծնձաղիկի, քան հսկա կաղնու նկատմամբ։
Իսկ երբ ձեր գործերը չեն ընթանա ձեր ուզածի պես, այն ժամանակ մեղմ ու սիրալիր ժպիտով ժպտացեք Ինձ ու ասեք, ինչպես կասեիք ձեր շատ սիրելի մարդուն. «Թող քո ուզածի պես լինի»։ վստահ եղեք, որ Իմ սրտի պատասխանը կլինի` այնպես անել, որ Իմ կամեցածը հնարավորին չափ տանելի լինի ձեզ։

Դիտվել է՝ 1814

Մեկնաբանություններ