Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Իմ պաշտպանությունը ունեցեք

Իմ պաշտպանությունը ունեցեք
22.12.2012 | 00:53

Դեկտեմբերի 22


Չարից մի՛ վախեցեք, որովհետև Ես հաղթել եմ նրան։ Չարը վնասում է միայն նրանց, ովքեր իրենց չեն դնում Իմ պաշտպանության տակ։ Սա զգացողության հարց չէ, այլ փորձառությամբ հաստատված իրողություն։
Եթե կարողանաք վստահորեն ասել ձեզ, որ ինչպիսին էլ լինի այդ չարը, չի կարողանա վնասել, քանի որ Հիսուս պարտության է մատնել նրան, ապա այդպես արած կլինեք ամենակարևոր քայլը։ Իմ որդիներ, ոչ միայն կյանքի մեծ, այլև փոքր բաների մեջ վստահ եղեք Իմ հաղթող զորությանը։ Իմացեք, որ ամեն ինչ կարգին է, վստահ եղեք, ամուր։ Գործադրեք Իմ ասածները։ Սովորեք ու մտորեք այնքան, մինչև որ այս գիտակցումը հաստատուն ու բնական վիճակ դառնա ձեզ համար։
Դուք այս ձևով վարվեք շատ փոքր բաների մեջ, որպեսզի շուտով համոզվեք, որ շատ հեշտորեն, վստահ ու բնական ձևով նույնը կարողանում եք անել նաև մեծ բաների մեջ։

Դիտվել է՝ 1006

Մեկնաբանություններ