Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Սելիմի լեռնանցքը բաց է ու անցանելի

Սելիմի լեռնանցքը բաց է ու անցանելի
22.12.2012 | 23:14

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է.

Դեկտեմբերի 22-ին` ժամը 18.00-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
Ճանապարհների մի շարք հատվածներում առկա է մերկասառույց։
Գորիս-Ղափան, Արթիկ- Նորաշեն ճանապարհին կան սառցակալած հատվածներ, որոնք մշակվել է աղ ու ավազով։
Ջերմուկում ու Սարվանում ձյուն է տեղում։ Ապարանում, Աշոցքում թույլ մառախուղ է ու թույլ ձյուն։
Սելիմի լեռնանցքը բաց է ու անցանելի։

Դիտվել է՝ 1459

Մեկնաբանություններ