Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Աշխարհի երգը

Աշխարհի երգը
23.12.2012 | 00:24

Դեկտեմբերի 23

Տե՛ր, աղաչում ենք Քեզ, օրհնիր մեզ և ցույց տուր այն ճանապարհը, որով կուզենայիր, որ մենք քայլեինք։

Քայլեք Ինձ հետ խաղաղության ճանապարհով։ ՈՒր էլ որ գնաք, խաղաղություն տարածեք, ոչ թե խռովություն։ Սակայն ի միտ առեք, որ այդ խաղաղությունը պետք է լինի Իմ խաղաղությունը։
Երբեք մի ընդունեք այն խաղաղությունը, որ ինքնին զինադադար է չարի հետ։ Մի համակերպվեք բնավ, երբ այդ նշանակում է ձեր կյանքի երգը ներդաշնակել աշխարհի երգի ու քայլքի հետ։ Այդ սխալ է։
Հաճախ են Իմ աշակերտները սխալվել, երբ կարծել են, թե ամեն ինչ հարթ ու ներդաշնակ պետք է լինի։ Ոչ, այդպես չի կարող լինել, եթե այդ նշանակում է միևնույն ժամանակ երգել նաև աշխարհի երգը։
Ես` խաղաղության իշխանս, ասացի, որ Ես եկա «Ոչ թե խաղաղություն բերելու, այլ սուր»։

Դիտվել է՝ 904

Մեկնաբանություններ