Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Նա կգա

Նա կգա
24.12.2012 | 00:15

Դեկտեմբերի 24

Տե՛ր, Դու այստեղ ես, այնպես արա, որ զգանք քո մոտիկությունը։

Այո, բայց չմոռանաք, որ առաջին ողջույնը պետք է լինի այն ողջույնը, որ մոգերը տվեցին Բեթղեհեմի քարայրի մեջ։
Ինձ տված ձեր առաջին ողջույնը թող չլինի երկնային հաղթանակի տիրացած Թագավորին ու Տիրոջը, այլ երկրային փառքից զրկված ու խոնարհներին խառնված մեկին, ինչպես մոգերն արեցին։
Ձեր խոնարհության առաջին ողջույնը տվեք խոնարհին` Բեթղեհեմի մանկանը. այս պետք է լինի ձեր առաջին ողջույնը։
Ապա ձեր հաջորդ քայլը թող լինի ապաշխարանքի պաշտամունքը։ Իբրև երկրի մեղավորներից մեկը` Ինձ հետ կանգնեք Հորդանանի ջրերի մեջ, ուր Ես մկրտվում էի Հովհաննեսի ձեռքով, ուրեմն պետք է երկրպագեք Ինձ` իբրև բարեկամ ու ծառա մեղավորների։
Հաճախ մտածեք Իմ մասին։ Խոնարհություն, ծառայություն, պաշտամունք, զոհաբերություն և սրբացում. սրանք են պարզ աստիճանները քրիստոնեական կյանքի։

Դիտվել է՝ 865

Մեկնաբանություններ