Զանգ՝ Նոր տարվա գիշերը: Ինտելիգենտ տղամարդը վերցնում է լսափողը. -Այո՞: Շնորհակալություն, Ձերը նույնպես: ...Շնորհակալ եմ, Ձեզ էլ՝ նույնը: ...Շնորհակալություն, Ձեզ էլ՝ նույն տեղը:
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...