Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Հաղթական Հիսուսը

Հաղթական Հիսուսը
31.12.2012 | 01:55

Դեկտեմբերի 31

ՀԻՍՈՒՍ։ Այս անունով պիտի հաղթեք։ ՀԻՍՈՒՍ։ Մի՛ եղեք իբրև քծնող աղերսարկուներ, այլ նմանվեք նրանց, ովքեր Ինձ իբրև բարեկամ են ճանաչում։ Ասեք, տվեք Իմ անունը` ՀԻՍՈՒՍ։ «Նրա անունը Հիսուս պիտի դնես, որովհետև նա պիտի փրկի իր ժողովրդին իրենց մեղքերից»։
Այս «մեղք» բառի մեջ դրեք ոչ միայն մոլորություններն ու բոլոր մեղսագործ արարքները, այլ նաև կասկածները, վախերը, բարկությունները, վհատությունները, անհամբերությունը, սիրո պակասը` լինի մեծ, թե փոքր բաների մեջ։ «ՀԻՍՈՒՍ»։ «Նա պիտի փրկի իր ժողովրդին իրենց մեղքերից»։ Այս անվան սոսկական արտասանությունն անգամ բարձրացնում է հոգին փոքր, երկրային ցածր մտածումներից դեպի բարձունքները կատարների։
«Նա պիտի փրկի իր ժողովրդին իրենց մեղքերից»։ Փրկիչ և բարեկամ, զվարթարար և ազատարար, առաջնորդ և ուղեցույց ՀԻՍՈՒՍ։ ՈՒնե՞ք կարիք ձերբազատվելու վախկոտությունից, աննպաստ իրադրություններից,։ չքավորությունից, ձախորդությունից, տկարություններից։ «Չկա ուրիշ անուն..., որով կարողանաք փրկվել»։ ՀԻՍՈՒՍ։ Ասեք այս անունը հաճախ։ Ստացեք զորությունը, որ այս անունն է Իր հետ բերում։

Դիտվել է՝ 810

Մեկնաբանություններ