Քո անունով, Տեր իմ, Քո անունով Առավոտները բացվեցին, ու մենք կանգնեցինք կռվի՝ Հաղթելու: Քո արյունով, Տեր իմ, Քո արյունով մենք մարտնչեցինք Ընդդեմ բազում դևերի ու Հաղթեցինք։
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...