Փորձության այս ցուրտ առավոտներին Հրե ծածկոցդ թող հանդա՜րտ իջնի Մեր հողի վրա, ՈՒ հոգիները բալասանելով, Օգնի, որ նորեն Կարենանք լիզել վերքերը մեր բաց` Ապաշխարության լուռ համբերանքով:
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...