Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Ֆրանսիան հույս ունի

Ֆրանսիան հույս ունի
02.06.2013 | 16:07

Ադրբեջանում Ֆրանսայի դեսպան Պասկալ Մոնյեն, «Սալամնյուզ» լրատվական գործակալության փոխանցմամբ` հայտարարել է, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խումբն ու այլ կազմակերպությունները առավել ակտիվացել են: Ըստ դեսպանի` Ֆրանսիան, որպես համանախագահ երկիր, ցանկանում ու ձգտում է հիմնախնդրի կարգավորմանը և հույս ունի, որ կարճ ժամանակամիջոցում հիմնախնդիրը լուծում կստանա:

Դիտվել է՝ 1331

Մեկնաբանություններ