ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Գյումրիում այսօր հացի փառատոն է

Գյումրիում այսօր հացի փառատոն է
13.10.2013 | 15:32

«Գյումրին ԱՊՀ 2013 թ. մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում, ՀՀ մշակույթի նախարարությունը, Գյումրու քաղաքապետարանը և Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը՝ այսօր կազմակերպում են «Հացի» ու «Ազգային խոհանոցի» (Արևելյան և Արևմտյան Հայաստանների տարբեր շրջանների) փառատոներ և ավանդական կենցաղի ցուցահանդես Գյումրիում և Շիրակի մարզի այլ համայնքներում:

Փառատոնի նպատակն է ազգային ավանդույթների վերականգնումը, ժողովրդական մշակույթը, ազգային ծեսերն ու տոներն ավելի կազմակերպված դարձնելը: Այսօր Շիրակի մարզի գրեթե բոլոր գյուղերում վառվել են թոնիրներ և մեկնարկել է հացի արարման ծեսը: Հացատոնը Գյումրիում սկսվել է Անդաստանի կարգով. օրհնվել են աշխարհի չորս կողմերը, որպեսզի փառաբանվի հատիկից մինչև հաց արարումը: Օրվա ընթացքում կարճ, ամփոփ հաղորդումներ կլինեն հացի ստեղծման պատմության, հացարարման մասին ինչպես հայերի, այնպես էլ ԱՊՀ ժողովուրդների սովորութամշակութային կենցաղում: Տոնի գագաթնակետը կլինի թոնրի հիմնարկեքը: Օրը հագեցած կլինի անակնկալներով, որոնք կբացահայտվեն տոնակատարության ընթացքում: Գեղարվեստական ցուցադրումներով, հացարարման իրենց մշակույթով կմասնակցեն բազմաթիվ արվեստագետներ, անհատ ստեղծագործողներ, կցուցադրվեն նաև նկարչուհի Լուսիկ Ագուլեցու Հացի թանգարանի նմուշներից: Կհնչեն հացի ու հողի, գութանի փառաբանման երգեր, հորովելներ: Ժողովրդին կբաժանվի լավաշի մատաղ: Միջոցառման ընթացքում կներկայացվեն հացի հետ կապված հավատալիքներն ու պաշտամունքային ձևերը, որոնք տոնը կդարձնեն զանգվածային: Տոնը կավարտվի Խնդումի ծեսով:

Դիտվել է՝ 5652

Մեկնաբանություններ