Եվրոպայի ներկայացուցիչները կմասնակցեն ՈՒկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլին՝ նոյեմբերի 12-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆը։ Պուտինն իր հերթին զգուշացրել է, որ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո ՈՒկրաինայում արևմտյան զորքերի տեղակայումը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը։               
 

Մենք ենք, Մոնղոլիան, Վիետնամն ու Սիրիան

Մենք ենք, Մոնղոլիան, Վիետնամն ու Սիրիան
27.11.2013 | 15:51

Պարույր Հայրիկյանը այս օրերին իր կուսակից ընկերների հետ նստացույց է անում նախագահականի մոտ: Սա մի ակցիա է, որով հասարակության մի հատված կարող է տեղեկացվել, թե ինչ է իրենից ներկայացնում Մաքսային միությունը: Հայրիկյանն այս օրերին նաև հարցազրույցներ է տալիս ու փորձում բացատրել իր քայլի նպատակը: Նպատակը Հայաստանին հետ պահելն է ՄՄ-ից: Ի՞նչ է իրենից ներկայացնում Մաքսային միությունն այս պահին: Երեք երկրների միություն, որտեղ արդեն իսկ խնդիրներ կան և դժգոհ կողմեր: Գոհը միայն Ռուսաստանն է, քանի որ գերիշխող դիրքերում է: ՄՄ-ին միանալու հայտ է ներկայացրել նաև Սիրիան: Ըստ մինչ այս եղած տեղեկատվության, ՄՄ-ին կարող են միանալ Մոնղոլիան, Վիետնամը, գուցե` Հնդկաստանը: Մենք էլ կանք ու կանք: Բավականին խայտաբղետ միություն է ստացվելու: Իսկ որքան խայտաբղետ, այնքան պրոբլեմներ ու շահերի բախում: Մաքսային միությունը, հավանաբար, որպես այդպիսին չի կայանալու: Այս մասին խոսում են շատերը: Իսկ Հայաստանը դեռևս թույլ տնտեսությամբ, ժողովրդավարության դեֆիցիտով և մեծ չափով կոռումպացված երկիր է: Մաքսային միությունն ավելի խորացնելու է Հայաստանի ներկայիս վիճակը, և մենք ժամանակ ենք կորցնելու ՄՄ մտնելով ու ոչինչ չստանալով, եթե իհարկե նոր` քաղաքական ու տնտեսական կորուստներ չունենանք: Մենք ժամանակ ունե՞նք կորցնելու:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2374

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ