Եվրոպայի ներկայացուցիչները կմասնակցեն ՈՒկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլին՝ նոյեմբերի 12-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆը։ Պուտինն իր հերթին զգուշացրել է, որ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո ՈՒկրաինայում արևմտյան զորքերի տեղակայումը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը։               
 

Իշխանության ամառն ու ձմեռը

Իշխանության ամառն ու ձմեռը
12.12.2013 | 20:51

Ձմեռը դռներիս չոքել է, իսկ քաղաքապետարանը էլի անպատրաստ է: Վերջին օրերին քաղաքապետարանի աշխատանքի հետ կապված մի քանի ռեպորտաժներ եղան այն մասին, թե ինչ հրաշալի էլեկտրոնային տեղեկատուներ են տեղադրվել միջքաղաքային տրանսպորտի որոշ կանգառներում, բայց արդեն մի քանի օր Երևանում անընդհատ ձյուն է տեղում, իսկ քաղաքային իշխանությունը դրա մասին գերադասում է լռել: Քաղաքի փողոցներում անհնար է առանց «քյանդրբազության» տեղաշարժվել ու սա միայն Երևանում չէ: Վերջին երկու օրը ձյուն է տեղում հանրապետության ողջ տարածքում, դժվարանցանելի են մի շարք ավտոճանապարհներ, ճանապարհամաքրման աշխատանքները ժամանակին չեն իրականացվում: Հարցը իրականում այս վերջին օրերի աննախադեպ ձյունը չէ, այլ պատասխանատու մարմինների աշխատաոճը` ընդհանրապես: Դեռևս նոյեմբերի վերջին Երևան -Իջևան ճանապարհի Հրազդան-Սևան հատվածը ձյունապատ էր, չմաքրված ու վտանգավոր: Այն ժամանակ Հայաստանի մի քանի շրջաններում էր ձյուն տեղացել, միջոցների չբավականացնելու մասին խոսք լինել չէր կարող: Ու իրականում հարցը ձյունն էլ չէ, այլ Հայաստանի կառավարման համակարգում աշխատանքների կազմակերպման ոճը: Կազմակերպում, որպես այդպիսին, տեղի չի էլ ունենում, որի պատճառով գարնանը կարկուտի ժամանակ հակակարտայիններ չկան, ձմռանը աղուավազ չկա, ամռանը կանաչ տարածքներն ու ծառերը ջրելու ջուր չկա, աշնանն էլ տերուտիրական չկա, որ միրգուբանջարեղեն մթերող ընկերությունները գյուղացու քրտինքով վաստակածը «կոպեկներով» չմթերեն, իսկ քաղաքի բնակիչը երրորդ- չորրորդ ձեռքից գյուղապրանքների առևտուր չանի: Մեզանում այգիները հաճախ ջրվում են չորանալուց հետո, կարկուտի մասին մտածում են դրա հետևանքները հաշվելուց հետո, իսկ ձյանմաքրման աշխատանքները իրականացվում են, երբ ավտովթարների ու սառույցների հետ կռիվ տալու արդյունքում ոտքուձեռք ջարդածների թիվը քանակ է կազմում:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2236

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ