Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հեռախոսազրույցում քննարկել է միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածությունները և «Ժնև-2» միջազգային համաժողովին պատրաստվելու հարցը՝ հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Քննարկվել են տարբեր ոլորտներում երկկողմ փոխշահավետ համագործակցության զարգացման հարցեր, արդի միջազգային խնդիրներ, ներառյալ իրավիճակը Սիրիայում և իրանական միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածությունների իրականացումը»,- նշվում է հաղորդագրությունում։
Սիրիայի վերաբերյալ միջազգային համաժողովը նախատեսված է հունվարի 22-ին Շվեյցարիայի Մոնտրյո քաղաքում։ Իրանի մասնակցության վերաբերյալ որոշում դեռ չի կայացվել։