Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, հունվարի 9-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախագահությամբ կայացել է նախարարների խորհրդի նիստը՝ նվիրված 2013թ. սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին ու 2014թ. խնդիրներին: Նիստի ընթացքում Ալիևը 2014 թվականը հայտարարել է արդյունաբերության տարի: Նիստում նաև նշվել է, որ 2013թ. Ադրբեջանի տնտեսության մեջ կատարված պետական ներդրումները հասել են ամենաբարձր մակարդակին՝ կազմելով յոթ միլիարդ մանաթ: