Կուբայի նախկին նախագահ Ֆիդել Կաստրոն վերջին 9 ամիսների ընթացքում առաջին անգամ հայտնվել է հասարակությանը՝ մասնակցելով Հավանայում մշակութային կենտրոնի բացմանը։ 87-ամյա Կաստրոյի լուսանկարները հայտնվել են երկրի թերթերի և էլեկտրոնային լրատվամիջոցների էջերին։ Վերջին անգամ նրան տեսել էին անցած տարվա ապրիլին։