«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Ֆիլմ ե՞րբ են նկարելու

Ֆիլմ ե՞րբ են նկարելու
07.02.2014 | 12:15

Բրիտանացի լրագրող Լյուկ Հարդինգի «Էդվարդ Սնոուդենի ֆայլերը. աշխարհում ամենից շատ փնտրվող մարդու պատմությունը» գիրքն ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի մասին արդեն վաճառքի է հանվել Մեծ Բրիտանիայում: «Սնոուդենի պատմությունը կարդացվում է ինչպես թրիլեր, որտեղ նկարագրվում են այն օրերը, երբ նա բաժանվեց իր գեղեցիկ ընկերուհուց և լքեց Հավայան կղզիները՝ գաղտնիքներով լի սկավառակը ձեռքին, շաբաթներ անցկացրեց՝ թաքնվելով Հոնկոնգում, և պայքարեց ապաստան ստանալու համար: Այժմ նա թաքնվում է Մոսկվայում»,- նշվում է գրքի անոտացիայում:

Դիտվել է՝ 800

Մեկնաբանություններ