«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Միջսիրիական բանակցություններում Սիրիայի կառավարական պատվիրակությունը կգլխավորի Սիրիայի ԱԳ նախարարը

Միջսիրիական բանակցություններում Սիրիայի կառավարական պատվիրակությունը կգլխավորի Սիրիայի ԱԳ նախարարը
08.02.2014 | 17:27

ՄԱԿ-ի եվրոպական բաժնի աշխատակից Կորին Մոմալ Վանիանը հայտարարել է, որ միջսիրիական բանակցություններում Սիրիայի կառավարական պատվիրակությունը կգլխավորի Սիրիայի արտաքին գործերի նախարար ՈՒալիդ ալ Մուալեմը: Ինչպես տեղեկացվել էր, կողմերի հերթական հանդիպումը տեղի կունենա փետրվարի 10-ին` Ժնևում: Թե ով կլինի ընդդիմադիր պատվիրակության ղեկավարը` Մուալեմը դժվարացել է պատասխանել. «Մենք ունենք միայն կառավարական պատվիրակության ցանկը և սպասում ենք ընդդիմադիր կոալիցիայի ցանկին»,-նշել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը:

Դիտվել է՝ 907

Մեկնաբանություններ