«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

ՈՒկրաինայում չեղյալ է համարվել ռուսաց լեզվի հատուկ կարգավիճակի մասին օրենքը

ՈՒկրաինայում չեղյալ է համարվել ռուսաց լեզվի հատուկ կարգավիճակի մասին օրենքը
24.02.2014 | 13:59

ՈՒկրաինայի Գերագույն ռադան չեղյալ է համարել պետական լեզուների մասին օրենքը 232 ձայնով: 2012-ի ամռանը խորհրդարանը հաստատել էր օրինագիծ, որը բողոքի զանգվածային ակցիաների պատճառ էր դարձել թե կողմնակիցների, թե հակառակորդների կողմից: Համաձայն այդ օրենքի, ռուսաց լեզուն տարածաշրջանային լեզու էր ճանաչվել այնտեղ, որտեղ բնակչության առնվազն 10 %-ի մայրենի լեզուն է, այսինքն՝ ՈՒկրաինայի 27 շրջաններից 13-ում:

Դիտվել է՝ 827

Մեկնաբանություններ