«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

ԱՄՆ-ը պահանջում է դադարեցնել Ռուսաստանի ինտերվենցիան

ԱՄՆ-ը պահանջում է դադարեցնել Ռուսաստանի ինտերվենցիան
02.03.2014 | 16:04

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում Ամերիկայի Միացյալ Նահանգները պահանջել է դադարեցնել Ռուսաստանի ինտերվենցիան Ուկրաինայում:
Անվտանգության խորհրդի նիստը հրավիրվել էր այն բանից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության խորհրդարանի վերին պալատը` Դաշնային խորհուրդը, արտահերթ նիստում միաձայն հավանություն էր տվել Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի զինված ուժերը օգտագործելու մասին նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին։
Դիմելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին, ԱՄՆ դեսպան Սամանթա Փաուերը Ռուսաստանի մեղադրել է միջազգային պարտավորությունները խախտելու մեջ: Նա կոչ է արել «անմիջապես» ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի դիտորդներ ուղարկել Ուկրաինա՝ այնտեղ ստեղծված լարվածությունը թուլացնելու համար:
ՄԱԿ-ում Ուկրաինայի դեսպան Յուրի Սերգեևը կոչ է արել Անվտանգության խորհրդին «ամեն ինչ անել Ռուսաստանի ագրեսիան դադարեցնելու համար»:
Մինչդեռ, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ հեռախոսազրույցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, թե «Ուկրաինայի արևելքում բռնությունների տարածման դեպքում Ռուսաստանն իրեն վերապահում է ազգային շահերը և հայրենակիցներին պաշտպանելու իրավունք»։

Դիտվել է՝ 632

Մեկնաբանություններ