«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Վենեսուելա-Պանամա դիվանագիտական հարաբերությունները խզվեցին

Վենեսուելա-Պանամա դիվանագիտական հարաբերությունները խզվեցին
06.03.2014 | 13:17

Վենեսուելան խզել է դիվանագիտական հարաբերությունները Պանամայի հետ՝ կասեցնելով նաև առևտրատնտեսական կապերը: Պատճառը Պանամայի իշխանությունների առաջարկն է՝ անցկացնել Ամերիկյան պետությունների կազմակերպության արտահերթ հավաք՝ նվիրված Վենեսուելայում մեկ ամսից ավելի շարունակվող զանգվածային ցույցերին: Նիկոլաս Մադուրոյի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաների ժամանակ արդեն 18 մարդ է զոհվել:

Դիտվել է՝ 785

Մեկնաբանություններ