«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Ջեյմս ՈՒորլիքը կարևորում է նախագահների հանդիպումը

Ջեյմս ՈՒորլիքը կարևորում է նախագահների հանդիպումը
11.03.2014 | 22:45

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒորլիքը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները այս ամիս կհանդիպեն:

«Միայն նրանք կարող են լուծել խաղաղության հասնելու ամենադժվարին խնդիրները»,- Twitter-ի իր էջում գրել է դեսպան ՈՒորլիքը:
Երկուշաբթի Մինսկի խմբի համանախագահները Փարիզում հանդիպել էին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ և քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկայիս իրադրությունը: Այսօր էլ Մոսկվայում համանախագահների հետ հանդիպում է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Դիտվել է՝ 813

Մեկնաբանություններ