«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

«Էդվարդ Նալբանդյանի հետ բանակցությունները փաստում են, որ Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանը ձգտում է խաղաղ կարգավորման»

«Էդվարդ Նալբանդյանի հետ բանակցությունները փաստում են, որ Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանը ձգտում է խաղաղ կարգավորման»
12.03.2014 | 15:50

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ Մոսկվայում կայացած հանդիպմանն անդրադառնալով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒորլիքը Twitter-ի իր էջում գրել է, որ դրական ակնկալիքներ ունի ԼՂ հիմնախնդրի նկատմամբ Հայաստանի դիրքորոշումից:

«Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ բանակցությունները փաստում են, որ Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանը ձգտում է խաղաղ կարգավորման: Մենք կշարունակենք ուղիներ փնտրել երկխոսության համար»,- գրել է նա:
Ավելի ուշ կատարված գրառման մեջ ամերիկացի դիվանագետն ասել է, որ Ղարաբաղյան հիմնախնդրին կանդրադառնան նաև ռուսական կողմի հետ կայանալիք հանդիպմանը (չի նշվում՝ մասնավորապես ում հետ):
«Մենք անհամբեր սպասում ենք Լեռնային Ղարաբաղի շուրջ այսօր կայանալիք բանակցություններին: Մենք վճռական ենք համագործակցել նաև Ֆրանսիայի հետ՝ խաղաղ կարգավորման ուղղությամբ ջանքերին աջակցելու համար»,-նշել է նա:
Ջեյմս ՈՒորլիքը երեկ հերթական գրառումն էր արել Twitter-ի իր էջում։
«Ես մտահոգություններ եմ լսել, որ մինչ ուշադրությունը կենտրոնանում է ՈՒկրաինայի վրա, Հայաստանի և Ադրբեջանի միջև բռնությունը կարող է աճել։ Պե՞տք է մտահոգվենք»,- նման բովանդակությամբ գրառում էր արել ամերիկացի համանախագահը:

Դիտվել է՝ 830

Մեկնաբանություններ