«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Վենետոն ուզում է անկախանալ

Վենետոն ուզում է անկախանալ
18.03.2014 | 00:29

Իտալիայի Վենետո մարզը, որի մեջ են Վենետիկը, Վիչենցան, Պադուան, Տրեւիզոն, Վերոնան, ինտերնետային հանրաքվե է անցկացնում Իտալիայից անկախանալու վերաբերյալ: Հանրաքվեն տեւելու է մեկ շաբաթ: Վենետոյի բնակիչները գտնում են, որ Իտալիան բեռ է իրենց համար: Վենետոյի ՀՆԱ-ն Իտալիայի ՀՆԱ-ի մոտ 10 տոկոսն է, բնակչությունը 4,8 միլիոն է: Վենետիկի հանրապետությունը գոյություն է ունեցել 7-րդ դարի վերջից մինչեւ 1796 թվականը՝ հազարամյակից ավելի, եղել է հզոր պետություն եւ մեծ դեր է ունեցել համաշխարհային գործընթացներում:

Դիտվել է՝ 769

Մեկնաբանություններ