«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

ՈՒիլյամ Հեյգը փորձում է ընդլայնել ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները

ՈՒիլյամ Հեյգը փորձում է ընդլայնել ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները
23.03.2014 | 15:24

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար ՈՒիլյամ Հեյգը, անդրադառնալով Ղրիմի վերջին զարգացումներին, կոչ է արել իր երկրի ու դաշնակից պետությունների կառավարություններին` դադարեցնել Ռուսաստանի անդամակցությունը մի շարք միջազգային կազմակերպություններին։ Նախարարը ասել է, որ Ռուսաստանի կազմում Ղրիմի թերակղզու ներառումից հետո Միացյալ Թագավորությունն ու իր դաշնակիցները պետք է նոր հարաբերություններ «կառուցեն» պաշտոնական Մոսկվայի հետ և այդ հարաբերությունները պետք է հիմնվեն միջազգային որոշ կառույցներից Ռուսաստանի հեռացման, այդ երկրի հետ ռազմական համագործակցության սահմանափակման փաստերի վրա։

Դիտվել է՝ 876

Մեկնաբանություններ