«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Ղրիմի թաթարները ինքնորոշման գործընթաց են սկսում

Ղրիմի թաթարները ինքնորոշման գործընթաց են սկսում
24.03.2014 | 11:06

Ղրիմի թաթարների Մեջլիսը ծրագրում է մոտակա օրերին Կուրուլթայի (համաժողովրդական ժողով) նիստ գումարել` քննարկելու համար Ղրիմի թաթարների ինքնորոշման իրավունքների իրականացումը: Այս մասին հայտարարել է Մեջլիսի նախագահ Ռուֆատ Չուբարովը: «Մենք երբեք չենք հրաժարվել մեր ինքնորոշման իրավունքից: Թե ինչ ձևով մենք այն կիրականացնեք, շուտով կորոշենք: Մենք շուտով կհրավիրենք Կուրուլթայ»,- zn.ua-ին ասել է Չուբարովը: Չուբարովն ընդգծել է, որ Ղրիմի թաթարները և Ղրիմի ուկրաինացիների մեծ մասը բոյկոտել են մարտի 16-ի հանրաքվեն:

Դիտվել է՝ 990

Մեկնաբանություններ