«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

ՈՒկրաինայի բնակչությունը դեմ է ՄՄ-ին

ՈՒկրաինայի բնակչությունը դեմ է ՄՄ-ին
06.04.2014 | 12:58

ՈՒկրաինայում բնակչության կեսից ավելին դեմ է Մաքսային Միությանը և հավանություն է տալիս Եվրոպական Միությանը միանալուն: Այս մասին են վկայում ԱՄՆ-ում գործող ոչ առևտրային Միջազգային հանրապետական ինստիտուտի` ՈՒկրաինայի բնակչության շրջանում վերջերս արված սոցհարցման արդյունքները: «Ինչպե՞ս կքվեարկեք ՈՒկրաինայի` ԵՄ-ին միանալու հանրաքվեին» հարցին մասնակիցների 53 տոկոսը պատասխանել է, որ հավանություն կտար այդ նախաձեռնությանը: ԵՄ-ի հետ միացմանը դեմ է հարցվածների 28 տոկոսը: Նույնքանը (28 տոկոս) կողմ է արտահայտվել Մաքսային Միությանը:

Դիտվել է՝ 959

Մեկնաբանություններ