«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Ռուսաստանը չի տա Յանուկովիչին

Ռուսաստանը չի տա Յանուկովիչին
11.04.2014 | 16:48

ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան հայտարարել է, որ հիմքեր չի տեսնում երկրում գտնվող Վիկտոր Յանուկովիչին ՈՒկրաինային արտահանձնելու համար՝ համարելով նրան օրինական ընտրված նախագահ: Նախօրեին նախագահ Հայնց Ֆիշերը Ստրասբուրգում ԵԽԽՎ նիստի ժամանակ հայտարարել էր, որ ՈՒկրաինային Վիկտոր Յանուկովիչի արտահանձնման հարցը պետք է լուծվի բացառապես դատական կարգով: Նրա խոսքով՝ ՈՒկրաինան պետք է հարցում ուղարկի Ռուսաստան, այդ երկրի դատական մարմինները պետք է քննեն և որոշում կայացնեն:

Դիտվել է՝ 714

Մեկնաբանություններ