Եվրախորհրդարանը հաշվի է առնում, որ ՈՒկրաինայի այսօրվա իրավիճակը ԵՄ խորհրդից պահանջում է ուժեղացնել ՌԴ-ի հետ հարաբերություններում պատժամիջոցների երկրորդ փուլը և պատրաստ լինել երրորդ փուլին (տնտեսական պատժամիջոցներին), որպեսզի դրանք ընդունվեն անհապաղ: Այս մասին նշվել է Ստրասբուրգում ընդունված բանաձևում:
Եվրոպացի պատգամավորները նույնպես հաստատում են ԵՄ խորհրդի կոչը՝ ընդունել էմբարգո զենքի և կրկնակի նշանակությամբ տեխնոլոգիաների նկատմամբ:
Եվրախորհրդարանը կոչ է արել «ընդունել տույժեր ռուսական ընկերությունների և նրանց դուստր ձեռնարկությունների նկատմամբ, առանձնապես՝ էներգետիկ ոլորտում, ինչպես նաև՝ վերանայել ՌԴ-ի հետ բոլոր պայմանավորվածությունները, որոնք առնչվում են ԵՄ-ում ռուսական ներդրումներին և ակտիվներին»:
Եվրոպացի պատգամավորները ողջունում են սկզբնական տույժերը, որոնք ընդունված են Եվրահանձնաժողովի կողմից և ՈՒկրաինային թույլ են տալիս հաղթահարել էներգետիկ ճգնաժամը ՌԴ-ից գազի հոսքի կրճատման դեպքում: