ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Շոյգուն Հեյգելին վստահեցրել է

Շոյգուն Հեյգելին վստահեցրել է
29.04.2014 | 18:27

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն վստահեցրել է ԱՄՆ իր պաշտոնակից Չաք Հեյգելին, որ Ռուսաստանը չի ներխուժի ՈՒկրաինա:

Նրա հետ հեռախոսազրույցում Շոյգուն ասել է, որ ռուսական զորքը զորավարժություններից հետո վերադարձել է ռուս - ուկրաինական սահմանից:
Շոյգուն աննախադեպ է որակել Ռուսաստանի սահմանին ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զորքերի ակտիվացումը: 150 ամերիկացի զինծառայող է ժամանել Էստոնիա՝ մասնակցելու զորավարժությունների: Ռուս-ուկրաինական ճգնաժամով պայմանավորված՝ Վաշինգտոնը արդեն 600 զինծառայող է ուղարկել Լեհաստան և Բալթյան երկրներ:

Դիտվել է՝ 631

Մեկնաբանություններ