ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Էրդողան. «Եթե ապացուցվի, որ մեր նախնիները սխալներ են գործել, պատրաստ ենք ներողություն խնդրել»

Էրդողան. «Եթե ապացուցվի, որ մեր նախնիները սխալներ են գործել, պատրաստ ենք ներողություն խնդրել»
01.05.2014 | 13:06

«Ազատություն» ռադիոկայանը անդրադարձել է Թուրքիայի վարչապետի հայկական հարցի վերաբերյալ նոր հայտարարություններին: Էրդողանը պնդում է, թե 1915-ին տեղի ունեցածը պետք է ուսումնասիրի պատմաբաններից, քաղաքագետներից և իրավաբաններից կազմված հանձնաժողովը: Թուրքական քաղաքական դաշտում քննարկումների հիմնական թեմաներից մեկը շարունակում է մնալ «1915 թվականի իրադարձությունների» զոհերի ժառանգներին ուղղված վարչապետ Ռեջեփ Էրդողանի ուղերձը: Էրդողանը թեմային մեկ անգամ ևս անդրադարձավ շաբաթասկզբին ամերիկյան հանրային հեռուստաընկերության լրագրող Չարլի Ռոուզին տված հարցազրույցում:

«Սա բավական կարևոր շաբաթ էր` հաշվի առնելով Ձեր այն հայտարարությունը, որ վերաբերում էր Հայաստանին», - նշում էր Ռոուզը՝ հավելելով․ - «Ձեր հայտարարության մեջ, սակայն, Դուք խուսափեցիք Ցեղասպանություն բառից: Թուրքիայի վարչապետի համար անհնարի՞ն է տեղի ունեցած իրադարձությունները որպես ցեղասպանություն բնութագրելը»:
«Դա անհնարին է, քանի որ եթե նման ցեղասպանություն տեղի ունեցած լիներ, արդյո՞ք այս երկրում կշարունակեին հայեր ապրել: Մենք այսօր ունենք թուրքական անձնագիր ունեցող հայեր, կան նաև հայեր, որոնք մեր երկիր են եկել Հայաստանից: Նրանց մի մասը նույնիսկ անձը հաստատող փաստաթղթեր չունի, բայց միևնույնն է` մենք նրանց հետ չենք ուղարկում», - ասաց Էրդողանը և շարունակեց․ - «Մեզ համար ցեղասպանությունը մարդկության դեմ կիրառված հանցագործություն է, ուստի մենք երբևիցե նման իրադարձության վրա աչք չէինք փակի: Իմ համոզմամբ՝ սա պատմաբանների պատասխանատվության հարցն է: Մեր արխիվները բաց են, պատմաբանները կարող են գալ և աշխատել այնտեղ: Կան նաև ռազմական արխիվներ: Եթե Հայաստանում արխիվներ կան, կամ երրորդ երկրներում փաստաթղթեր են առկա, նրանք ևս թող բացեն դրանք: Միայն դրանից հետո կարող ենք պատմաբաններից, քաղաքագետներից և իրավաբաններից կազմված հանձնաժողով ստեղծել, որը և կուսումնասիրի ներկայացված փաստաթղթերը, հանդես կգա զեկույցով, և ես կարող եմ ասել, որ մենք պատրաստ ենք հարգել այդ զեկույցում ներկայացված եզրակացությունները»:
«Դուք ասացիք, թե ընդունում եք, որ այդ մարդիկ տառապանքներ են կրել: Այսպիսով Դուք ներողությո՞ւն էիք խնդրում», - այս հարցին էլ Թուրքիայի վարչապետը արձագանքեց․ - «Այդ մարդիկ մեր նախնիներն են: Այն, ինչ տեղի է ունեցել, կատարվել է մինչև Թուրքական հանրապետության ստեղծումը` Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում: Այս ամենը տեղի է ունեցել տեղահանության ընթացքում, և [արխիվային] փաստաթղթերը բավական հետաքրքրական են: Եթե այդ փաստաթղթերը ցույց տան, որ մեր նախնիները ինչ-որ սխալներ են գործել, և եթե դա ի ցույց դրվի պատմաբանների կողմից, ապա մենք ոչ ներողություն հայցելուց և ոչ էլ հետևանքները փոխհատուցելուց չենք խուսափի»:
Ամերիկյան հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, սակայն, Էրդողանը մեկ անգամ ևս քննադատության թիրախ դարձրեց հայկական Սփյուռքը՝ ասելով․ - «Հայկական Սփյուռքը փորձում է շահարկել 1915 թվականի իրադարձությունները: Մեզ համար դա անընդունելի է»:

Դիտվել է՝ 690

Մեկնաբանություններ